![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Վինսենթ վան Գոգ |
տարի | 1885 |
բարձրություն | 36,5 սանտիմետր |
լայնություն | 53,5 սանտիմետր |
ստեղծման վայր | Նյուենեն |
ժանր | նատյուրմորտ |
նյութ | յուղաներկ |
գտնվում է | Կյոլլեր-Մյուլլերի թանգարան[1] |
հավաքածու | Կյոլլեր-Մյուլլերի թանգարան[1] |
հիմնական թեմա | գլխարկ |
պատկերված են
| |
http://www.vggallery.com/painting/p_0062.htm, https://vangoghworldwide.org/artwork/F62 կայք | |
Ծանոթագրություններ | |
![]() |
Նատյուրմորտ` ծղոտե գլխարկով կամ Նատյուրմորտ` ծղոտե դեղին գլխարկով, Նատյուրմորտ` գլխարկով և ծխամորճով, նիդերլանդացի նկարիչ Վինսենթ վան Գոգի նկար։ Ստեղծվել է 1881 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին կամ, հնարավոր է, 1885 թվականին Նյուենենում[2][3]։
1884 թվականի նոյեմբերին Վան Գոգը Նյուենենի մոտ գտնվող Էյնդհովեն ոչ մեծ քաղաքի իր ընկերներին սովորեցրել է յուղաներկով նկարել անշունչ առարկաներ։ Նկարիչն ինքը մեծ ոգևորությամբ ստեղծել է նատյուրմորտների շարք` շշերի, թասերի, ծաղկամանների ու այլ առարկաների պատկերմամբ[4]։ «Նատյուրմորտ` ծղոտե գլխարկով» նկարը ստեղծվել է Նյուենենում հենց այս շրջանում։ Վան Գոգը գրել է, որ դժվար կլինի նկարները վաճառել, սակայն արժեքավոր համարելով այս ջանքերը` նա նատյուրմորտներ է նկարել ողջ ձմեռվա ընթացքում[3]։
«Նատյուրմորտ` ծղոտե գլխարկով» նկարը և այս շրջանի մեկ այլ նկար` «Կավե ծաղկամանով նատյուրմորտը», քննադատները գնահատել են տեխնիկական վարպետության համար։ Երկուսին էլ բնորոշ են հարթ վրձնահարվածները և նուրբ գուներանգները[5]։ Նյուենենում լինելու երկու տարիներին նկարիչը բազմաթիվ նկարներ է նկարել ջրաներկով և մոտ երկու հարյուր աշխատանք յուղաներկով, սակայն նրա գունապնակը հիմնականում բաղկացած է եղել հողի մռայլ երանգներով, և նկարիչը վառ գունապնակ կիրառելու ոչ մի նշան չի դրսևորել, որով առանձնանում են նրա ավելի ուշ շրջանի առավել հայտնի ստեղծագործությունները։ Երբ Վան Գոգը դժգոհել է, որ եղբայրը` Թեոն, բավարար ջանք չի դրսևորում իր աշխատանքները Փարիզում վաճառելու համար, Թեոն պատասխանել է, որ դրանք չափազանց մռայլ են և չեն համապատասխանում իմպրեսիոնիստների վառ նկարների ժամանակակից ոճին[6]։
Նկարը գտնվում է Կյոլլեր-Մյուլլերի թանգարանի հավաքածուում (Օթերլո, Նիդերլանդներ)[2]։
Անտոն Կյոլլերի կինը` Էլեն Կյոլլերը, իր կյանքն ու կարողությունը նվիրել է Վան Գոգի աշխատանքները հավաքելուն։ Նրա` 19-20-րդ դարերի արվեստը ներկայացնող հավաքածուն անցել է Նիդերլանդների կառավարությանը և հայտնվել Կյոլլեր-Մյուլլերի թանգարանում։ Միանգամայն հավանական է, որ պայմանավորվածությունը ավելի շուտ եղել է միլիոնավոր գուլդենների վերադարձման միջոց, որ Նիդերլանդների կառավարությունը, որը եղել է Անտոն Կյոլլերի ընկերության խոշորագույն հաճախորդներից մեկը, 1930-ական թվականներին վճարել է բանկի վճարունակությունը պահպանելու համար[7][8]։